Tuesday, December 12, 2017

Ամուլսար. Այլընտրանքային հանրային փորձաքննություն

Կայացավ դեկտեմբերի 12-ին նախատեսված բնապահպանական հանդիպումը։ Քննվեցին ՀՀ կառավարության և պատասխանատու մարմինների կողմից անտեսվող կամ լռեցվող խնդիրները՝ կապված Ամուլսարում ոսկու հանքի հնարավոր շահագործման հետ։
Իրականում Ամուլսարի խնդիրը պետք է կառավարական մակարդակով քննվեր, պետք է հանդիպմանը ներկա լինեին բնապահպանության նախարարությունից, կառավարությունից, բայց, ավաղ, դա նրանց չի մտահոգում: Հանդիպումը նախատեսված էր այդ խնդրով հետաքրքրված և մտահոգ քաղաքացիների, մասնագետների համար։ Մենք՝ սեբաստացիներս, համարելով մեզ ՀՀ քաղաքացի, ովքեր ևս հետաքրքրված են էսպիսի խնդիրներով, չէինք կարող չմասնակցել հանդիպմանը։ Հանդիպումը վարում էին Արմեն Սաղաթելյանը՝ պրոֆեսոր, Հակոբ Սանասարյանը՝ քիմիկոս, Նազելի Վարդանյանը՝ իրավաբան, Շահեն Խաչատրյանը՝ դոցենտ, Սոֆյա Մանուկյանը՝ բնապահպան, Լևոն Գալստյանը՝ գեոմորֆոլոգ։ Ընկեր Մարթան կարևորում է մեր մասնակցությունն այս և նմանատիպ հանդիպումներին, քանի որ որպես ՀՀ քաղաքացիներ, մենք պարտավոր ենք տեղեկացված լինել մեր երկրում տեղի ունեցող խնդիրներին: Հայաստանի ընդերքն օր օրի դատարկվում է, մթնոլորտն աղտոտվում է, հանքերը շահագործվում են, գետերը ցամաքում են, ջրերն՝ աղտոտվում, ու այս մասին մտահոգվողները շատ փոքր թիվ են կազմում, բարձրաձայնողներին էլ արագ լռեցնում են: Եվ հենց դա է պատճառը, որը հանդիպման բանախոսներից ՝ իրավաբան Նազելի Վարդանյանը Բնապահպանության նախարարությանն անվանեց բնության հանդեպ իրականացվող ոճրագործությունները լեգիտիմացնող կառույց: Այսօրվա դաս-հանդիպումը շատ կարևոր էր և ուսումնական:






No comments:

Post a Comment