Wednesday, January 10, 2018

Կամուրջներն ու քաղաքները

Աշխարհի շատ քաղաքներ հայտնի են իրենց կամուրջներով։ Բրուկլինի կամուրջը՝ Նյու Յորքում, Ռիալտոյի կամուրջը՝ Իտալիայում, Մովսեսի կամուրջը՝ Նիդերլանդներում։ Հայաստանում տուրիստներին ավելի շատ գրավում է Խնձորեսկի կամուրջը, որն ավելի հայտնի է ու հետաքրքիր։ Նշածս կամուրջներն առանձնանում են իրենց յուրօրինակ տեսքով ու նշանակությամբ։

Հին ժամանակներում կամուրջները պարզագույն էին՝ գետի վրայով գցված գերաններ էին։ Սկզբնական կամուրջները փայտից էին և այժմ էլ շատ կան գործող փայտե կամուրջներ։ Հետագայում որպես նյութ սկսեցին օգտագործել քարը։ Իսկ ավելի ուշ՝ գիտության զարգացմանը զուգընթաց կամուրջների ամենախելահեղ ձևեր ի հայտ եկան։ Ամենատարածված տեսակը ճոճվող կամուրջներն են։
Այս նյութում չեմ խոսելու բոլորին հայտնի կամուրջներից,այլ ձեր ուշադրությանը կներկայացնեմ Աշտարակ քաղաքի երկու կամուրջները՝ «Հին» և «Կախովի»։
Իր ճարտարապետական տեխնիկայով պատմական կամրջաշինության լավագույն օրինակներից է Քասախ գետի վրա կառուցված երեք կամար ունեցող կամուրջը։ Գետի աջ և ձախ ափերի տարբեր մակարդակների բարձրությամբ պայմանավորված` կամրջի թռիչքի անցումը ստացվել է թեքությամբ։ Այս կամուրջը կարևորագույն դեր է խաղացել պատմական Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացման ու ռազմական տեղաշարժերի ապահովման համար:
Կամրջի եզրապատերը աստիճանաձև են, որով առավել ընդգծվում է կամրջի ընդհանուր ձևը:Կառուցված է  ծիրանագույն տուֆ քարից: Իր չափերով Հայաստանի մեծ կամուրջներից մեկն է, երկարությունը 76,2 մետր է, լայնությունը` 6 մետր։Այս կամրջին արդեն հին կամուրջ են ասում։2011 թվականին վերանորոգվել է Աշտարակի կախովի կամուրջը։Այն կառուցվել է 1979 թվականին և իրար է կապում Քասախի կիրճի երկու մասերը` զգալիորեն կրճատելով քաղաքի երկու հատվածների միջև եղած հեռավորությունը:Կախովի կամուրջը նաև զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունեցող վայր է, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի բազմադարյա պատմություն ունեցող Սուրբ Սարգիս, Ծիրանավոր, Սպիտակավոր եկեղեցիներ, Աշտարակի ջրաղաց և Հին կամուրջ: Այս վայրերով այսօր քայլել ենք, հիացել։ Աշտարակն առաջին անգամ բացահայտել եմ տիար հետ քայլելով։ Դա շատ պարտավորեցնող էր, ու ես իմ իմացածը պատմում էի ընկերներիս։
Կամուրջները յուրահատուկ շուք են տալիս քաղաքին՝ լինի հին,թե նոր,ճոճվող, թե քարից։ Այսօրվա ճամփորդությունից հետո ինձ համար նոր նախագիծ որոշեցի՝ ուսումնասիրել Հայաստանի բոլոր կամուրջները,իսկ եթե բախտ վիճակվի ավելի հեռուներում լինել,անպայման այտեղ էլ կգնամ կամուրջների հետքերով։

Բոլոր լուսանկարները՝ Միշել Ղայթանջյանի 






No comments:

Post a Comment